
Դրվել է Ադրբեջանի և Իրանի միջև երկաթուղային կամրջի հիմքը

Համաձայն ադրբեջանա-իրանական պետական սահմանագծին՝ Աստարա գետի վրա երկաթուղային կամրջի շինարարության մասին համաձայնագրի, որը ստորագրվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի ընթացքում, ապրիլի 20-ին դրվել է Աստարա գետի վրա երկաթուղային կամրջի հիմքը, հայտնում է APA-ն:
Արարողությանը մասնակցել են Իրանի ու Ադրբեջանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ, Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին ու Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը: Ներկա են եղել նաև երկու երկրների երկաթուղային գերատեսչությունների ղեկավարներ Ջավադ Գուրբանովն ու Մոհսեն Պուրսեիդ Աղային:
Կողմերը ծանոթացել են կատարված աշխատանքների հետ: Երկաթուղային կամրջի երկարությունը կազմելու է 82,5 մետր, լայնությունը՝ 10,6 մետր: Կամրջի կառուցումը ծրագրված է ավարտել մինչև տարեվերջ:
Երկաթուղային կամուրջը միավորելու է Ադրբեջանի և Իրանի երկաթուղային ճանապարհները ու կազմելու է Աստարա (Ադրբեջան) և «Աստարա» (Իրան) հատվածի հիմնական մասը, որհ հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մասը:
Պայմանավորվածությունների համաձայն՝ կամուրջը համատեղ է կառուցվելու: