Բաժիններ՝

Արայիկ Հարությունյանը հանձնարարականներ է տվել առաջնագծի ինժեներական աշխատանքների կազմակերպման շուրջ

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 20-ին խորհրդակցություն է հրավիրել՝պաշտպանության, քաղաքաշինության ու քաղաքացիական պաշտպանության ոլորտների պատասխանատուների,ինչպես նաև շինարարական կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել շինարարական ընկերությունների ներկայացուցիչներին՝ վերջին շրջանիռազմական գործողություններից հետո առաջնագծի ամրացման ինժեներական աշխատանքներին ակտիվորենմասնակցելու համար:

«Բոլորիս քաղաքացիական պարտքն է հայրենիքի պաշտպանության համար զոհաբերելու ոչ միայն ունեցվածքը, այլնաև՝ կյանքը: Շնորհակալություն բոլորիդ, որ այս օրերին այդպես էլ դրսևորեցիք ձեզ՝ մեծ պատրաստակամությամբներդնելով ձեր ողջ հնարավորությունները Արցախի բանակի մարտունակության ամրապնդման գործում: Այս պահինինժեներական աշխատանքներն ընթացքում են առաջնագծում, և մոտակա ժամանակներում էլ պարտավոր ենք զբաղվելառաջնահերթորեն այդ ուղղությամբ, քանի որ, ինչպես ևս մեկ անգամ համոզվեցինք, միայն սահմանի ամրությունն ուհայ զինվորի խիզախությունն են երաշխավորում մեր մանուկների խաղաղությունը: Այդ պատճառով հորդորում եմբոլորիդ, որ մեր ամբողջ կարողությամբ աշխատենք հանուն Արցախի անվտանգության ամրապնդման»,- ասել է վարչապետը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Սամվել Կարապետյանը զեկուցել է վարչապետին ընթացիկ իրավիճակիմասին՝ ներկայացնելով ՊԲ-ի կողմից առանձնացված առկա խնդիրներն ու կարիքները: Շինարարականընկերությունների ղեկավարներն իրենց հերթին ներկայացրել են աշխատանքների կազմակերպման և տեխնիկականհնարավորությունների հետ կապված մանրամասներ՝ պատրաստակամություն հայտնելով առավելագույնս աջակցելառաջնագծի ամրացման աշխատանքներին:

Ա. Հարությունյանը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, պետական պատվերի վերանայում է կատարվելու, ևկառավարությունը համապատասխան միջոցներ կտրամադրի ընկերություններին՝ աշխատանքների ժամանակին ևարդյունավետ կազմակերպման նպատակով: Վարչապետը հանձնարարել է պատասխանատու մարմիններիղեկավարներին՝ սերտ համագործակցել կազմակերպությունների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ աջակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր: Գործադիրմարմնի ղեկավարը, կարևորելով համակարգի պատրաստականության աստիճանի բարձրացման նշանակությունը,տվել է համապատասխան հանձնարարականներ այդ ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս