Պաշտոնապես մեկնարկում է TRIPP նախագիծը, ես շատ հպարտ եմ դրանով. Դոնալդ Թրամփ

Այսօր պաշտոնապես մեկնարկում է  «Թրամփի ուղի»՝ TRIPP նախագծի գործնական փուլը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա առիթով ուղերձ է հղել:

Ուղերձում Թրամփը նշել է, որ պաշտոնապես մեկնարկում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, ինչի առիթով  շատ հպարտ է:

Նա նշել է, որ ցանկանում է շնորհավորել Փաշինյանին։ « Նա ընտրեց խաղաղության ուղին և մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունն անասելի տառապանքներ է պատճառել, և շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողվել են։ Բայց մենք դա արեցինք, և անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրեցինք պատմական խաղաղության համաձայնագիր։

Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և բոլորովին նոր՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով։ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև այս գործընկերությունը կստեղծի նոր առևտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների և էներգետիկ հոսքերի, ինչպես նաև ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն։

Կարդացեք նաև

Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին և նրա պաշտոնակցին՝ Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ մեզ հետ աշխատելու և այս օրը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև ինձ մեծահոգաբար Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։

Կցանկանայի նաև վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն հաջորդ տարի, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ շարունակելով, թե  անհամբեր սպասում է այդ հանդիպմանը, քանի որ միասին կարող են խոսել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղեն տարածաշրջանային խաղաղությունը և զարկ տան երկկողմ կապերին։

Նրա որակմամբ, Միացյալ Նահանգները երբեք այսքան լավ ցուցանիշներ չի ունեցել, որքան հիմա, ներդրումների ծավալներն աննախադեպ են, Միացյալ Նահանգներում ներդրվում է 22 տրիլիոն դոլար։ Թրամփի գնահատմամբ, երբեք չի եղել որևէ երկիր, որը նույնիսկ մոտ լինի ներդրումների նման ծավալի։

«Չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը և ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար։ Եվս մեկ անգամ շնորհակալություն, Աստված օրհնի ձեզ բոլորիդ»,- նշված է Թրամփի ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30