Ծանր ջրբաժանի առաջ ենք կանգնած: Ով կարողանում է տեսնել՝ կտեսնի: Հիմա ավելի, քան ապրիլի սկզբին, միասնություն է պետք: Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա:
«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը ներկայացրել է 2015 թվականի իր ֆինանսական ցուցանիշները: Ընկերությունը վաճառել է 212 ուղղաթիռ, ինչը 59 միավորով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն արժութային տատանումների ու պատվերների շնորհիվ հոլդինգը կարողացել է ավելացնել հասույթը 50 միլիարդ ռուբլով, իսկ զուտ շահույթը՝ կրկնակի, գրում է «Կոմերսանտը»:
Այսօր Հայաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը կքննարկի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Պարզվում է՝ Հայաստան ժամանած, այդպես էլ Ղարաբաղ չմեկնած, համատեղ հայտարարությունը չընդունած Ռուսաստանի Պետդումայի ՆԳ ԱԱ մշտական հանձնաժողովի «այցը» նաև «հետախուզական» է եղել այսօր Հայաստան ժամանող Սերգեյ Լավրովի այցի ֆոնին. Ռուսաստանի պատգամավորական բլոկի ներկայացուցիչները փորձել են շոշափել հայ պատգամավորների «նյարդը» «Լավրովի փաստաթղթի» առնչությամբ՝ ըմբռնելու համար, թե ինչ տրամադրություններ են տիրում հայոց պառլամենտում քառօրյա պատերազմից հետո։
ՀՀ առողջապահության նախարարության հավաքագրած տվյալներով` այս տարի հանրապետությունում առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է 9100 երեխա:
Վանանդ Անդրեասյանը դիմել է դատարան՝ խնդրելով պարզաբանել արդյոք դատարանի որոշման համաձայն սահմանվել է, որ տեսակցությունները պետք է կատարվեն հոր բնակության հասցեով: Դատարանը մերժել է պարզաբանման տրամադրումը՝ հիմնավորելով դրա անհրաժեշտության բացակայությունը:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը դիմել է Արցախ մեկնող կամավորականներին:
«Գետնին թավալվում էի, որ կրակը հանգի». պատմում են ԱԹՍ-ի պայթյունից վիրավոր զինվորները:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ստրասբուրգ այցի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները գիտակցում են, թե տարածաշրջանի համար որքան կարևոր է Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանումը:
«Այս քառօրյա պատերազմը մեկ բան հաստատ ցույց տվեց, այն է, որ ռազմական գործողություններն այս խնդիրը չեն լուծի: Դրանց միջոցով հնարավոր է միայն մարդկային կյանքեր խլել, իսկ մենք ուղղակի չենք կարող դա թույլ տալ»,- «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանը:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածից վիրավորվել էր Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Կարո Ծերունի Համաբարձումյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ ապրիլի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության թիվ 5 ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Աճառյան փողոց՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:
Ապրիլի 20-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու մարդատար ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օդի ջերմաստիճանը Երևանում գիշերը կտատանվի +10…+12, ցերեկը +24…+26 աստիճանի սահմաններում:
Այսօր՝ ժամը 06:30-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1984թ. ծնված Մարատ Ռաֆայելի Դանիելյանը:
Վրաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը անցած տարվա ընթացքում 173 281 դոլար արժողությամբ բնակարան է գնել։ Նրա փոխառության գումարի չափը անցած տարվա սկզբին կազմել է 200 000 դոլար, իսկ տարեվերջին՝ ավելի քան 26 000 դոլար։
Ապրիլի 20-ին, ժամը 22.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի կենտրոնական ավտոճանապարհին բախվել են ՎԱԶ-2107 և Վոլկսվագեն մակնիշի ավտոմեքենաները, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 21-ին, ժամը 02.50-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Տավուշի մարզի Բերդ քաղաքից դեպի Մովսես գյուղ տանող ճանապարհին մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, այնուհետև ահազանգողի հետ կապն ընդատվել է:
Հետաքննությունը մտադիր է հաջորդ երեքշաբթի ծայրահեղականության մեղադրանք առաջադրել ճանաչված բլոգեր, լրագրող և մեդիա-մենեջեր Անտոն Նոսիկի դեմ` Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի գործողությունների մասին տեքստի համար: Ըստ Ինտերֆաքսի՝ այս մասին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Բադամշինը: Նա հայտնել է, որ իր պաշտպանյալին են հանձնել ծանուցում` ապրիլի 26-ին քննիչի մոտ ներկայանալու համար, որպեսզի նրան մեղադրանք ներկայացվի:
«Կոմերսանտը» հղում է արել Հայաստանի կառավարությունում իր անանուն աղբյուրին՝ նշելով, թե ԼՂ-ի շուրջ շրջանները հայկական ուժերը գրավել են, որպեսզի հետո վերադարձնեն դրանք Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության երաշխիքների եւ անկախության ճանաչման դիմաց»:
ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը,որից պարզ է դառնում, որ նախարարը նախորդ տարի չի գնել եւ չի էլ օտարել շարժական ու անշարժ գույք: Նա 2015-ի սկզբին ունեցել է 540 մլն 453 հազար դրամ եւ 92 հազար դոլար, որը տարվա վերջին գրեթե չի փոխվել:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին լարվածության հետևանքով անհայտ կորած բոլոր անձանց ճակատագրերը պարզվել են: Այս մասին հայտարարում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործառնությունների տարածաշրջանային տնօրեն Պատրիկ Վիալը։
«Մանկական տարիքում այն ամենը, ինչ նրանք տեսել էին իրենց ընտանիքների հանդեպ բռնություններն էին: Նրանք կտրել էին մայրցամաքներ ու օվկիանոսներ` մեր երկրում նոր կյանք կառուցելու համար: Պարո՛ն նախագահ, նրանց ու նրանց ժառանգների համար ցեղասպանություն բառը սրբազան է, քանի որ այն նշանակում է, որ աշխարհը չի մոռացել և չի մոռանա: Մյուս կողմից ցեղասպանության ժխտումն անվայել է: Ինչպես Էլի Ուիզելն էր ասում, դա կրկնասպանություն է:
Դեսպանության խորհրդականը հանդիպել է նաև նշված հիմնարկի բուժկետի ղեկավարին՝ ծանոթանալով ՀՀ քաղաքացու ամբուլատոր քարտին: Բժիշկը վստահեցրել է, որ քաղաքացին մշտական բժշկական վերահսկողության տակ է, իսկ որովայնի հետ կապված որոշ գանգատների դեպքում նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Ըստ վերջին բժշկական եզրակացության՝ որովայնի հետ կապված հարցի առնչությամբ վիրահատական միջամտության կարիք դեռևս չկա: Քաղաքացին սրտանոթային բնույթի որոշ գանգատներ ունի, որոնք ևս գտնվում են բժշկական անձնակազմի ուշադրության կենտրոնում:
Արձանագրելով, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը հայտնվել է լիակատար միջազգային մեկուսացման մեջ, քանի որ ոչ մի երկիր կատարվածը չճանաչեց որպես Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ իրականացված ռազմական ագրեսիա, Հովհաննիսյանը զուգահեռ անցկացրեց այսօր ստեղծված իրավիճակի և 1996-1997 թթ. ԵԱՀԿ-ի Լիսաբոնյան գագաթաժողովից հետո Հայաստանին և Ղարաբաղին միակողմանի զիջումներ պարտադրելու փորձերի միջև:
Սերժ Թանգյանը գրել է «Ավրորայի երազանքը» ստեղծագործությունը, որը հնչելու է ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի շնորհման արարողության ժամանակ.
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ:
ԱՄՆ Ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնը զեկույց է հրապարակել ԴԱԻՇ-ի («Իսլամական պետություն») կազմի մեջ մտնող օտարերկրացիների ծագման ու թվի վերաբերյալ։ Զեկույցի համաձայն՝ 2013-14թթ. խմբավորմանը միացել են 15 000 նոր անդամներ, որից 1-ը Հայաստանի քաղաքացի է։