
Ռոնալդուի համար պահեստային մարզաշապիկ «Ռեալ»-ը չուներ

Իսպանական «Լա լիգա»-ի ընթացիկ առաջնության 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալել էր «Վիլյառեալ»-ին: Հանդիպման ժամանակ բավականին զավեշտալի դեպք է տեղի ունեցել «արքայական» ակումբի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու հետ:
Պարզվել է, որ «Ռեալ»-ը Քրիշտիանու Ռոնալդուի համար պահեստային մարզաշապիկ չունի: «Ռեալ»-«Վիլյառեալ» խաղի 2-րդ խաղակեսում հյուրերի խաղացող Մարիո Գասպարի` Ռոնալդուի դեմ կոշտ խաղից հետո վնասվել է պարտուգալացի գոլահարի մարզաշապիկը, որը «Ռեալ»-ի գոլահարը ցանկացել է փոխել` պատշաճ տեսք ունենալու համար:
«Ռեալ»-ի մարզչական շտաբի անդամները Ռոնալդուին տվել են թիմի մեկ այլ ֆուտբոլիստի մարզաշապիկ, քանի որ հենց պորտուգալացու համար նախատեսված ոչ մի պահեստային մարզաշապիկ չի եղել: «Ռեալ»-ի հարձակման 31-ամյա առաջատարը հրաժարվել է ոչ իր համար նախատեսված մարզաշապիկը կրելուց` շարունակելով հանդես գալ նույն պատռված մարզահագուստով:
Չնայած Ռոնալդուին չի հաջողվել գոլի հեղինակ դառնալ, սակայն «Ռեալ»-ին հաջողվել է խոշոր` 3-0 հաշվով հաղթանակի հասնել «Վիլյառեալ»-ի նկատմամբ: