Բաժիններ՝

«Հերտա»-«Բորուսիա Դորտմունդ» 0:3. Մխիթարյանը հավաքեց 50-րդ միավորը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ Գերմանիայի Գավաթի «Հերտայի» դեմ անցկացրած կիսաեզրափակիչ խաղում (3:0):

Այսպիսով, Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը ընթացիկ մրցաշրջանում աչքի ընկավ 50-րդ արդյունավետ գործողությամբ:

2015-16 մրցաշրջանի 48 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 22 գոլի հեղինակ (10 գոլ՝ Բունդեսլիգայում, 5-ական գոլ՝ Եվրոպայի լիգայի որակավորման փուլում և Գերմանիայի Գավաթում, ինչպես նաև 2 գոլ՝ Եվրոպայի լիգայի հիմնական զամբյուղում):

Նա նաև դարձել է 28 գոլային փոխանցման հեղինակ (16 փոխանցում Բունդեսլիգայում, 6-ը` Եվրոպայի լիգայում, 4-ը` որակավորման փուլում, և 2-ը` Գերմանիայի Գավաթում):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930