Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ թույլատրվում է՝ քաղաքացիությունից զրկելը՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Մինչդեռ գործող Սահմանադրության հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքի համաձայն.

Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30