Բաժիններ՝

Սիրիայում հաստատված զինադադարը լավագույն հիմքն է խաղաղ լուծման համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Սիրիայի զինադադարը լավագույն հիմքն է սիրիական հակամարտության խաղաղ լուծման համար, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Սիրիայում կրակի դադարեցման հետ կապված իրավիճակը մնում է լարված, սակայն դա լավագույն հիմքն է ճգնաժամի քաղաքական լուծման համար՝ բանակցությունների հիման վրա»,- ասել է Ստոլտենբերգը Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն «նկատում է ռուսական զգալի ռազմական ներկայության պահպանում՝ հօգուտ Սիրիայում Ասադի ռեժիմի, չնայած զորքերի մասնակի դուրսբերման հայտարարությանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս