Ե՞րբ է սպառողների համար նվազելու գազի գինը
Գազի սակագնի սահմանման իրավասությունը Հանրային ծառայությունները կարգարովող հանձնաժողովինն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե սպառողների համար ե՞րբ է իջնելու գազի գինը:
Նախարարն ասաց, որ Հանրային ծառայությունները կարգարովող հանձնաժողովը կարող է դա անել կա՛մ ինքնուրույն նման վարույթ նախաձեռնելով, կա՛մ համապատասխան օպերատորից դիմում ստանալով: Իրեն այս պահին հայտնի չէ նման դիմումի կամ ինքուրույն վարույթի առկայության մասին: Դիտարմանը, որ հանձնաժողովից ասում են՝ այս պահին չունեն վավերացված համաձայնագիր, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ համաձայնագիրը պետք է ներկայացնի օպերատորը, եթե ցանկանում է վերանայում իրականացնել:
Հարցին՝ արդյոք անորոշություն չկա՞, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ քանի դեռ գազի գինը փոփոխված չէ, նշանակում է՝ անորոշություն չկա. «Այն գինն է, որն այսօր գործում է: Ի՞նչ անորոշության մասին է խոսքը: Այն, որ գազի գնի իջնելը միանշանակ մեր տնտեսությանը ձեռնտու է, բոլորդ եք համոզված դրանում: Բայց դա չի նշանակում, որ անորոշություն կա: Անորոշություն չկա»: