Կառավարությունն իր վրա է վերցնում Հայաստանից դուրս զինծառայողների բուժման և կեցության ծախսերը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը և պայմանները սահմանելու մասին որոշման նախագիծը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը՝ նշելով, որ սահմանվում են օտարերկրյա պետությունում զինծառայողին բուժման ուղարկելու գործընթացը, բուժման ճանապարհածախսի և կեցության գումարի գումարի ձևավորման ու հատկացման ընթացակարգերը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ առաջարկվել էր, որ պաշտպանության նախարարությունն իր ֆինանսական միջոցների հաշվին իրականացներ  ծախսերը, բայց որոշմամբ կառավարությունն այդ ծախսերը վեցրնում է իր վրա:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930