«Հասկացանք, բայց դա պետական կառույց է, ի՞նչ մոնոպոլիա». Հովիկ Աբրահամյանը՝ Արծվիկ Մինասյանին
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց իրավաբանական անձին ստուգաչափման իրավունքի տրամադրման կարգը: Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ որոշման ընդունման դեպքում ոլորտն ազատականացվում է.
«Ըստ էության, մենաշնորհային ներկա ոլորտը դարձնում ենք ավելի բաց, մրցակցային՝ նաև մասնավոր իրավաբանական անձանց մասնակցության հնարավորություն ընձեռելով, քանի որ այդ պահի դրությամբ ստուգաչափման իրավասությամբ օժտված էր միայն չափագրության ազգային ինստիտուտը»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին՝ արդյոք դա մոնոպոլիա՞ է, Արծվիկ Մինասյանը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ այս կարգով թույլտվություն է տրվում նաև առանձին իրավաբանական անձանց. «Հասկացանք, բայց դա պետական կառույց է, ի՞նչ մոնոպոլիա»:
Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց. «Որպես ծառայության մատուցման տեսակետից»: