Բաժիններ՝

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայող

Օրերս «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Բազմաթիվ բուժական միջոցառումներ իրականացնելուց հետո, ցավոք, չհաջողվեց փրկել որովհետև գնդակը խոցել էր փաստացի գլխուղեղը, և զարգացող ուղեղի այտուցից զինծառայողը մահացել էր»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Նա նշեց, որ զինծառայողը բազմաթիվ այլ վնասվածքներ է ունեցել, և երկար պայքարից հետո կենտրոնում չի հաջողվել փրկել նրա կյանքը:

Նախարարն ասաց նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում այս պահին երկու կամավոր է գտնվում, որոնց այրվածքային մակերեսը բավական մեծ է եղել, սակայն հաջողվել է փրկել նրանց կյանքը: Այսօր նախատեսվում է իրականացնել է վերականգնողական վիրահատություն:

«Կարծում եմ՝ հետագայում ևս նրանց վերակագնողական բուժում է սպասվում: Բայց նրանց կյանքին արդեն որևէ բան չի սպառնում»,- ասաց նախարարը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս