Փաշինյանն ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի ԹՐԻՓՓ նախագծի իրականացումը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին: Այս մասին հայտնել են Կառավարությունից:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։

Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլը տրվել է այսօր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։

Արյե Լայթսթոունը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը։ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ Փաշինյանը և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30