Բերդավանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին Տավուշի մարզի Բերդավան համայնքից:
«Ես համոզված եմ, որ առաջիկա օրերին զինադադար է կայանալու, և հավատացե՛ք՝ հենց այդ պահից սկսած ջրի երես կբարձրանան բոլոր այն երկրների անունները, որոնք որոշակի ձեռքբերումներ էին ակնկալում պատերազմական այս իրավիճակից»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, մոտ օրերս կայցելեն Բաքու, Երևան և Լեռնային Ղարաբաղ:
Հակառակորդի կրակոցներից գլխի հրազենային բեկորային վիրավորում ստացած զինվոր Հայկ Թորոսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Դավիթ Թորոսյանը, ով քիչ առաջ դուրս եկավ հոսպիտալից:
Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումն ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, միջազգային ասպարեզում շատ եռանդուն ջանքեր են գործադրվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է TASS-ը, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն, ով այցով գտնվում է Մոսկվայում, հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտնում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի որոշակի կայունացման մասին` շեշտելով, որ հայկական կողմը ռազմավարական նախաձեռնությունը պահում է իր ձեռքում: «Կարելի է ասել, որ իրավիճակը կայունացել է ինչ-որ կերպ: Պետք է սպասել, տեսնել, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում»,- «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:
Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ զոհված զինծառայող Սասուն Մկրտչյանի հրաժեշտի արարողությունը: Եկեղեցին բազմամարդ էր. նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել ոչ միայն նրա հարազատները, ընկերներ, այլև բազմաթիվ այլ քաղաքացիներ:
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում նախօրեին վիրավորված, պայմանագրային զինծառայող Նիկոլայ Եղյանը ծառայակից ընկերոջը հոսպիտալ տեղափոխելուց հետո է միայն նկատել, որ ինքն էլ է վիրավոր:
Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացրել, որոնք պատկերում են Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը, անհրաժեշտ դեղերով, բժշկական պարագաներով և սարքավորումներով ապահովումը, ինչպես նաև մասնագիտական ներուժի համակարգված տեղափոխումը կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:
Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ:
Պարզվել են Կարեն Վարդանյանի սպանության մեխանիզմը, շարժառիթը. մանրամասնում է քննիչը:
Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուզ նախագծերի աստղերը, Բարի լույս նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուսաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը:
Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:
Ադրբեջանն Իսրայելից ակնկալում է հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձությունների վերաբերյալ, քանի որ Իսրայելը կարող է Հայաստանին կոչ անել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել:
Հեշտ փողի սովոր ադրբեջանական պաշտոնյաները սկսում են գիտակցել` ժամանակն արդեն աշխատում է ի վնաս իրենց
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկելու է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է Tasnim գործակալությունը:
Մեր դաշնակիցը՝ ՀՀ և ԼՂ պաշտպանության բանակն է, բայց ըստ նրա՝ պետք է աշխատել նաև տարբեր ատյանների հետ
Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը անդրադարձ են կատարել Իրաքի եզդիական Էզիդխանի պաշտպանության ուժերը:
«Եթե իրենք շառավիղը մեծացնեն, մենք էլ պետք է մեծացնենք, բայց հենց սա, կարծում եմ, ահազանգ պետք է հանդիսանա…
Այսօր Ազգային ժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նեկայացրեց «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տրամադրելու հարցը:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները ենթադրել են, թե դրանից հետո հայկական ուժերը նահանջելու են եւ իրենք հաղթական մտնելու են Մատաղիս։ Բայց լրիվ հակառակն է եղել, այդ գնդակոծություններից, հրետակոծություններից հետո հայկական զինուժը համարժեք պատասխան է տվել։
«Մեջբերում եմ Էդվարդ Նալբանդյանի խոսքից. «Բազմամիլիարդ ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին որևէ խնդիր չէ Հայաստանի համար. դա մեր դաշնակցի բիզնեսն է»
«Մտածում եմ այս պահին Հայաստանում գտնվող իմ քույրերի և եղբայրների մասին: Թող շուտով խաղաղություն հաստատվի…
Աֆղանստանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի բաժնի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ զենիթահրթիռային С-300 համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումները Իրան կսկսվեն մոտ օրերս:
Սա պատերազմ է, և պետք է գիտակցել դա…
Մատաղիսի հատվածում իրենք իրենց դիրքերի մերձակայքերից ու միջանկյալներից ադրբեջանցիները հանում են իրենց արգելափակից զորքերով ոչնչացված զինվորների դիակները:
Երեկ այդ հատվածում ծանր մարտեր էին։ Երեկ ադրբեջանական զինուժն իր ունեցած գրեթե ողջ զինտեսականին օգտագործել է նաեւ այդ ուղղությամբ