
Ես ուժեղ եմ, չեմ վախեցել. Արցախում վիրավորված 11-ամյա Գևորգը դիմել է ընկերներին. news.am

Մարտունու պաշտպանական ուղղությամբ ապրիլի 2-ին, ՄՄ-21 կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետեւանքով վիրավորված 11-ամյա Գեւորգ Գրիգորյանի եւ 12-ամյա Վարդան Անդրեասյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ:
Այս մասին տեղեկացնում է Արցախում NEWS.am-ի հատուկ թղթակիցը՝ նշելով, որ երեխաներն արդեն կարողանում են խոսել եւ համեմատաբար ավելի լավ են իրենց զգում:
Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում գտնվող 12-ամյա Վարդան Անդրեասյանը դեպքից հետո չի ընկճվել, NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ երբ մեծանա՝ վրեժ է լուծելու հակառակորդից. «Լավ եմ ես, բայց երբ մեծանամ՝ վրեժ եմ լուծելու»:
Իսկ 11-ամյա Գեւորգ Գրիգորյանը, որի եղբայրը ապրիլի 2-ին հրետակոծության հետեւանքով մահացել էր, մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածից շատ չի վախեցել:
«Լավ եմ, չեմ վախեցել: Վալերիկ, Նարեկ, Միլենա, Վահե, Գոհար չվախենաք, առողջ եղեք: Իրենք գիտեն, որ ես ուժեղ եմ եւ չեմ վախենում»:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում: