Ռուսաստանը չի ծրագրում միջուկային զենք կիրառել, դրա մասին մտածում են եվրոպացիները. Պեսկով

Ռուսաստանը միջուկային զենք կիրառելու ծրագրեր չունի, եվրոպացիներին արժե զսպել իրենց հույզերը։ Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անգլերենով մեկնաբանելով արտասահմանյան լրատվամիջոցների հարցը, հաղորդում է ТАСС-ը։

«Ոչ»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը մտածում է միջուկային զենք կիրառելու մասին։

«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման մասին մտածում են եվրոպացիները»,- ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ այդ կերպ Եվրոպայում հիստերիա են բորբոքում։

«Եվ մենք նրանց կոչ ենք անում զսպել հույզերը և իրերին նայել օբյեկտիվորեն», – հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031