Նրա խոսքով՝ դրանք ներառում են պատասխանատվության ապահովումը հակամարտությունների կանխման ու դադարեցման համար, օրենքերի եւ պատերազմի կանոնների հարգումը, հումանիտար ճգնաժամերի հաղթահարման համար պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ ներդրումների ավելացումը հումանիտար գո րծունեության բնագավառում:
Արտաշավան գյուղից զոհված զինծառայող, ազգությամբ եզդի, 20-ամյա շարքային Քյարամ Սլոյանն էլ զոհվելուց մի օր առաջ էր խոսել հարազատների հետ: Մեզ հետ զրույցում հետեւյալը պատմեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կարապետյանը. «Հանգստացրել էր, ասել՝ խուճապի պատճառ չկա, ամեն ինչ վերահսկվում է: Հորն ասել էր. «Պապ, մամային չթողնես նեղսրտի, դուխ տուր, մինչև մի քիչ խախանդվեմ, առավոտ կզանգեմ, երկար կխոսեմ մամայի հետ: Մի թող ընկնի պանիկայի մեջ»: Էն զանգելն էր, որ պիտի զանգեր»:
Վիեննայում ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) մասնակցությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքները գտնվում են ուժեղացված հսկողության, պաշտպանության ներքո:
«Ես դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումները: Շուրջ 20 հայ զինվոր և 5 քաղաքացիական անձինք կորցրել են իրենց կյանքերն անիմաստ բռնությունների հետևանքով: Այս պարագայում ինձ համար շատ կասկածելի է Ալիևի` խաղաղության հասնելու ցանկության մասին հայտարարությունը»,- նշել է կոնգրեսական Կոստան:
Monte Melkonyan Cyber Army խմբի անդամները կոտրել են ադրբեջանական ցանցը եւ համացանցում տեղադրել են Ադրբեջանի 25 հազար զինվորականների տվյալները: Այս մասին տեղեկանում ենք Monte Melkonyan Cyber Army-ի Twitter-ի իր էջից
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ ապրիլի 4-ի գիշերն ու ապրիլի 5-ի առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի շարք օգտատերեր զգուշացնող գրառումներ են տարածում՝ հորդորելով քաղաքացիներին հեռախոսազրույցներում զգույշ լինել։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Արգամունտը, երեկ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացվող ռազմական գործողություններին, նշել էր. «Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից` համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի»:
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հովհաննես Հովսեփյանը շարունակում Է ՊԵԿ-ում կադրային փոփոխություններ իրականացնելը։
ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները պետդեպում կայացած ասուլիսին հիշատակել է ազգերի ինքնորոշման իրավունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում` անտեսելով ադրբեջանցի լրագրողների մի քանի անգամ տարբեր ձևակերպումներով կրկնվող և իրականությունը խեղաթյուրող հարցերը:
«Աղոթում եմ բոլորի համար` Հայաստանում և ողջ աշխարհում: Աղոթիր խաղաղությ ան համար»,-գրել է Քարդաշյանը` օգտագործելով #PrayForPeace հեշթեգը: Քիմ Քարդաշյանը տեղադրել է Հայաստանի դրոշն ու ՀՀ զինված ուժերի զինտեխնիկա պատկերող լուսանկար:
Նույն ժամանակահատվածում հակառակորդը շարունակել է խաղաղ բնակավայրերի և մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, որոնցից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է:
«Время покажет» հաղորդման փորձագետները քննարկում են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում:
Իսլանդիայի խորհրդարանի շենքի դիմաց հանրահավաք է: Մարդիկ դուրս են եկել և պահանջում են վարչապետի հրաժարականը, ով, պարզվեց, ներգրավված է օֆշորային սկանդալի մեջ:
Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը եւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին:
ArmComedy-ն հատուկ անգլերեն թողարկում է պատրաստել միջազգային հանրության համար:
Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ պետք է կարգավորվի, այդ թվում՝ հաշվի առնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար դիմել է հերթական էժանագին քարոզչական հնարքի՝ հայտարարելով, թե իբր ադրբեջանական ուժերը տիրել են Մատաղիս բնակավայրին:
Հայրենիքի պաշտպանության համար զոհված գյումրեցի հերոսին՝ 1993 թվականին ծնած ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանին քիչ առաջ տեղափոխեցին Գյումրի: Նա պայմանագրային զինծառայող էր Թալիշում: Ինչպես մեզ տեղեկացրեցին Շիրակի մարզ
ՊՍԺ-ն շարունակում է համառ պայքարը «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի համար: Ֆրանսիացիները գրեթե 2 տարի պայքարում են ֆուտբոլիստի համար:
CNN-ի ուղիղ եթերում Ադրբեջանի և Արցախի ԱԳ նախարարներն են:
Անցած չորս օրերը ցույց տվեցին, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության ու անվտանգության միակ ու հուսալի աղբյուրը հայ ժողովուրդն է: