Հոկտեմբերի 8-11-ը Երևանը կդառնա տարածաշրջանային նորաձևության կենտրոն. Aravot.am
Հոկտեմբերի 8-11-ը Երևանը կդառնա տարածաշրջանային նորաձևության կենտրոն։ Այս մասին հայտնում է Aravot.am-ը։
Երևանում չորրորդ անգամ կանցկացվի Yerevan Fashion Week-ը՝ «Վարդագույն քաղաք Երևան» խորագրով։ Ծրագիրը կմեկնարկի Fashion Scout մրցույթով, որին կմասնակցեն 8 միջազգային ժյուրիի կողմից ընտրված ֆինալիստներ։
Միջոցառման շրջանակում կներկայացվեն նաև 40-ից ավելի հայկական բրենդներ, կանցկացվեն ոլորտային քննարկումներ, իսկ Երևան կժամանեն Vogue, ELLE, Harper’s BAZAAR և այլ միջազգային պարբերականների ներկայացուցիչներ ու մասնագետներ։

