«Ասացինք` Հայկ ջան, էստեղ ենք», ձեռքս սեղմեց». ասում է գլխի հրազենային բեկորային վիրավորում ստացած զինվորի հայրը
Հակառակորդի կրակոցներից գլխի հրազենային բեկորային վիրավորում ստացած զինվոր Հայկ Թորոսյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Դավիթ Թորոսյանը, ով քիչ առաջ դուրս եկավ հոսպիտալից:
«Այսօր արդեն արձագանքում էր։ Ասացինք` Հայկ ջան, էստեղ ենք», ձեռքս սեղմեց։ Բժիշկներն ասում են` վիճակը կայուն ծանր է։ Երեկ դեմքն այտուցված էր, այսօր իջել էր, փառք Աստծո։ Այսօր աչքերը բացել է։ Բժիշկներն ասում են` դրական տեղաշարժ կա»։
Ուսի շրջանում վնասվածք ստացած Հրայր Բաղդասարյանի եղբայրն էլ տեղեկացրեց, որ Հրայրի մոտ որևէ փոփոխություն չկա.
«Դեռ գտնվում է կոմայի մեջ, արհեստական շնչառության տակ է։ Ինչ երեկ էին ասել, նույնը այսօր ասացին բժիշկները։ Նաև ասացին, որ վիճակը ծայրահեղ չէ»: