Բերդավանում իրավիճակը հանգիստ է

Բերդավանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին 168.am-ին փոխանցեցին Տավուշի մարզի Բերդավան համայնքից:

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: «Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր: ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Փոխհրաձգության ընթացքում բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Զորի Գորիսի Աշրաֆյանը (ծնվ. 1983թ.): ՀՀ զինված ուժերը դրսևորելով զսպվածություն շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930