Հայտնի են ամենաշատ զինծառայող ունեցող երկրները (ցանկ)

«Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը» (IISS) հրապարակել է ամենաշատ զինծառայողներ ունեցող երկրների վարկանիշային աղյուսակը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վարկանիշը կազմվել է բացառապես ակտիվ զինվորական անձնակազմի թվաքանակի հիման վրա, պահեստազորային ուժերը և անձնակազմի այլ կատեգորիաներն այս ցուցանիշների մեջ ներառված չեն։

Վարկանիշի համաձայն՝ Թուրքիայի ակտիվ զինվորական անձնակազմի թիվը կազմում է 355.000։ Ըստ այդ ցուցանիշի՝ Թուրքիան 35 երկրների ցանկում զբաղեցնում է 13-րդ տեղը։ Թուրքիայից առաջ Բրազիլիան և Եգիպտոսն են, իսկ անմիջապես հետո հաջորդում են Մեքսիկան և Սաուդյան Արաբիան։

Առաջատար տասնյակը գլխավորում է Չինաստանը, եզրափակում՝ Վիետնամը։

Ամենաշատ ակտիվ զինվորական անձնակազմ ունեցող երկրների վարկանիշային ցանկը՝ ստորև.

1. Չինաստան – 2 մլն 35.000

2. Հնդկաստան- 1 մլն 500.000

3. ԱՄՆ- 1 մլն 340.000

4. Հյուսիսային Կորեա- 1 մլն 280.000

5. Ռուսաստան- 1 մլն 260.000

6. Ուկրաինա- 677.000

7. Պակիստան- 660.000

8. Իրան- 610.000

9. Հարավային Կորեա – 450.000

10. Վիետնամ – 450.000

11. Եգիպտոս – 438.000

12. Բրազիլիա – 374.000

13. Թուրքիա – 355.000

14. Մեքսիկա – 301.000

15. Սաուդյան Արաբիա – 257.000

16. Ճապոնիա – 247.000

17. Ֆրանսիա – 204.000

18. Գերմանիա – 179.000

19. Լեհաստան – 173.000

20. Աֆղանստան – 172.000

21. Իսրայել – 169.000

22. Իտալիա- 160.000

23. Միացյալ Թագավորություն- 141.000

24. Իսպանիա – 122.000

25. Արգենտինա – 83.000

26. Կանադա – 62.000

27. Սինգապուր – 51.000

28. Չեխիա – 26.000

29. Ավստրիա – 22.000

30. Նիկարագուա – 12.000

31. Իռլանդիա – 9500

32. Էստոնիա – 7100

33. Լատվիա – 6600

34. Գայանա – 3400

35. Սալվադոր – 2600

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031