Թուրքիան «միջնորդում է» Սիրիայի ու «Հեզբոլահ»-ի հարաբերությունների բարելավմանը

«Reuters» հայտնում է, որ Թուրքիայում տեղի է ունեցել Սիրիայի կառավարության ու Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորման ներկայացուցիչների հանդիպումը։ Այն կայացել է օգոստոսին՝ Թուրքիայի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են անվտանգային հարցեր:

«Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև մի ամերիկացի պաշտոնյա և «Հեզբոլլահին» մոտ գտնվող անվտանգության հարցերով լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյա։

Նշենք, որ «Հեզբոլլահը» տարիներ շարունակ մարտիկներ է ուղարկել տարածաշրջան՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը պաշտպանելու համար:

Վերոնշյալ խմբավորման ու Սիրիայի նոր կառավարության հարաբերությունները լարվել էին 2024-ի վերջին՝ Բաշար ալ-Ասադի հեռանալուց հետո։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել թուրքական անվտանգության և հետախուզական ծառայությունների հրավերով՝ կողմերի միջև լարվածության թուլացման շրջանակներում։

Կողմերը քննարկել են փոխադարձ անվտանգության հետ կապված հարցեր։ ԱՄՆ պաշտոնյան, սիրիացի պաշտոնյաները և լիբանանյան աղբյուրը նշել են, որ հանդիպումը անցել է դրական մթնոլորտում։ Սիրիացի պաշտոնյան նշել է, որ երկու կողմերը համաձայնել են միմյանց նկատմամբ թշնամանք չպահպանել։

Ermenihaber

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031