Հարավային ուղղությամբ նախորդ օրերի համեմատ գրեթե ոչինչ չի փոխվել:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ Վրեժ Սարգսյանը 1.5 տարեկան զավակ ունի. «Իրոք ափսոս էր»:
Այն պահին, երբ ադրբեջանական արյունախում ղեկավարությունն իր իսկ սանձազերծած ռազմական ագրեսիայի տխուր պտուղներն է համտեսում Արցախի դիրքերը պաշտպանող հայ անվեհեր մարտիկների կողմից, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներն էլ Լոնդոնում հանդիպեցին հայության բարձր ոգու և միասնականության դիմակայությանը:
Ռուսական LifeNews հեռուստաալիքի լրագրողներին վռնդել են Ադրբեջանից, հայտնում է Interfax-ը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևին:
Չինաստանի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով:
Հայաստանը երկու եվրասիական ինտեգրացիոն նախագծերի մասնակից է, իսկ Գյումրիում տեղակայված է 102-րդ ռազմաբազան: Պաշտոնական Երևանը Ռուսաստանի այն քիչ դաշնակիցներից էր, որոնք աջակցեցին Մոսկվային՝ Անկարայի հետ կոնֆլիկտի ժամանակ, այդ ֆոնին ավելի զուսպ և զգուշավոր էին Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի մեկնաբանությունները:
Ես դեռ մի քանի տարի առաջ ասում էի, որ այս զենքի համբավը անհարկի ուռճացված է
«Մենք 1915 թվականին պատերազմ չէինք, ուզում, բայց միլիոնուկես մարդ զոհվեց, հիմա պետք է ճանաչենք Արցախի անկախությունը, պատրաստ լինել պատերազմին ու վերջ տալ այս անորոշ իրավիճակին, հայտարարել տոտալ մոբիլիզացիա, ամեն մի հայ դառնա ռումբ, ու մենք ցույց տանք, Ադրբեջանի հետ խոսենք այն լեզվով, որով ինքն է խոսում մեզ հետ»:
Արցախում զոհված զինծառայող Հարություն Հովհաննեսի Աբրահամյանը Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքից
Կարծում եմ՝ յուրաքանչյուրիս պարտքն է գնալ ու լինել մեր զինվորների կամ ուղղակի խաղաղ բնակչության կողքին: Այս պահին ընկերներս էլ, մեր օպերատորներից էլ մի քանիսը կիսում են նպատակս եւ պատրաստ են անհրաժեշտության դեպքում մեկնել Արցախ: Ճիշտ է՝ դերասան ընկերներիցս եւ ծանոթներիցս դեռեւս նման բան չեմ լսել, բայց հուսամ, իրենք էլ ցանկություն կունենան:
«Հակառակորդի կողմից երեկվա հրետակոծության հետևանքով Մարտակերտում նոր ավերածություններ կան: Այս պահին Մարտակերտի խաղաղ բնակիչներից կանայք, երեխաները ու ծերերը տեղահանված են անվտանգ վայրեր, բայց տղամարդիկ քաղաքում են, իրենց հայրենի հողում ու պատրաստ ենք պաշտպանելու մինչև հաղթանակ»:
Ներկայացնենք «Sputnik-Արմենիայի» բացառիկ լուսանկարները՝ արված Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում ապրիլի 4-ին ոչնչացված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը և երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում:
Մոսկվան կոչ է անում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին դադարեցնել արդու իրավունքների խախտումները: Այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին` «առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար»: Նա այս մասին հայտարարել է այսօր՝ ելույթ ունենալով Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ընթացող ժողովրդական դիվանագիտության միջազգային համաժողովում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար բարեգործություն անել ցանկացող բոլոր անձինք կարող են գումարային փոխանցումներ անել ինչպես դրամական և դոլարային, այնպես էլ ռուբլու և եվրոյի հաշիվներով: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ամեն ինչ վերահսկողության տակ է. կարծես շախմատ են խաղում ու մերոնք շատ լավ են խաղում». Կոմանդոս
Ցավոք, մենք տեսնում ենք, որ միջազգային հանրությունը չի ցուցաբերում հարկ եղած հաստատակամությունը և շատ մեղմ դիվանագիտական լեզու է օգտագործում: Արտաքին աշխարհի համար կանոն է հակամարտության կողմերին չնեղացնելն ու բոլորի հետ միատեսակ աշխատելը, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դա ընկալում է որպես քարտ-բլանշ՝ շարունակելու նման քաղաքականությունը:
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է շփման գծում հակառակորդի կրակոցներից զոհված զինվորների անունները:
Աղբյուրը` ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան:
Ճանաչված երգչուհի, երգահան Հելեն Սեգարան անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձություններին: Նա այս մասին գրել ֆեյսբուքյան իր էջում՝ օգտագործելով #PrayForArmenianSoldiers հեշթեգը:
Զարիֆի խոսքով՝ անհրաժեշտ է դադարեցնել տեղի ունեցող բախումները եւ հանգստություն հաստատել տարածաշրջանում: Նա նշել է, թե Իրանը կարող է աջակցել հակամարտող երկու կողմերի հակասությունների լուծմանը՝ նրանց համապատասխան ցանկության դեպքում:
Հետախույզ-գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Սասուն Ֆահրադի Մկրտչյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 14:00-ին, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցուց: Սասուն Մկրտչյանը ծնվել է 1989թ., ԶՈՒ-ում ծառայում է 2011թ.-ից:
Մեծ Բրիտանիայի պառլամենտի լեյբորիստ անդամ Սթեֆան Փաունդը հորդորել է Միացյալ Թագավորության կառավարությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
Սերժ Թանկյանը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատմություն կարդալ` իմանալու, որ Լեռնային Ղարաբաղը պատմական հայկական տարածք է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աղջիկներին է պատկանում 6 ոսկե հանքավայրեր տնօրինող ընկերությունների 56%-ը, որոնց արժեքը կարելի է գնահատել միլիարդավոր դոլարներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դարձյալ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Ստեփանակերտին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի վերոնշյալ գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյահլին։
«Մենք էնտեղ էինք, պատրաստվում էի դասի գնամ, խփեցին, մի ռումբն ընկավ մեր կողքը: Պապան եկավ, ասեց՝ մի վախեցեք, ես ձեր հետ եմ: Մաման էլ թե՝ որ դու մեր հետ ես, էդ ռումբերը չե՞ն պայթելու: Ասեց՝ մի վախեցեք, սաղ լավա ա լինելու: Մեզ ճանապարհեց ուրիշ գյուղ, ասեց՝ որ տեղ հասնեք, կզանգեք: Տեղ հասանք, զանգեցինք, զանգեցինք, չէր վերցնում: Ասեցին՝ վիրավորվել ա: Հետո իմացանք՝ մահացել ա»,-պատմում է աղջնակը:
Պարզվում է, որ հակառակորդն ապաշնորհ է ոչ միայն մարտադաշտում, այլև քարոզչական ճակատում: Ադրբեջանի ՊՆ «մասնագետները» հավանաբար լսել են, որ գոյություն ունի նաև քարոզչական պատերազմ, սակայն հաշվի չեն առել, որ հատուկ հոգեբանական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ են գոնե նվազագույն գիտե