Արևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին

Արևելքի, Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի երկրները վաղ թե ուշ պետք է համաձայնության գան նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի XXIII նիստի լիագումար նստաշրջանում, հաղորդում է ТАСС-ը։

Պուտինը նշել, է որ ակումբի մասնակիցներն ավանդաբար քննարկում են համաշխարհային ամենաարդիական խնդիրները՝ ձգտելով ոչ միայն գնահատել միջազգային հարաբերությունների վիճակը, այլև ուրվագծել ձևավորվող աշխարհակարգի ուրվագծերը։

Նախագահը նշել է, որ ակումբում կուտակված անմիջական և վստահելի շփման փորձը, ինչպես նաև նրա «ինտելեկտուալ պաշարը», կարող են պահանջված լինել ապագա միջազգային բանակցությունների գործընթացում։

«Բոլորս՝ Արևելքն ու Արևմուտքը, Հյուսիսն ու Հարավը, վաղ թե ուշ պետք է պայմանավորվենք նոր աշխարհակարգի ձևավորման սկզբունքների շուրջ, որը կկարողանա ապահովել մարդկության առաջընթացն ու զարգացումը առաջիկա տասնամյակների համար»,- ասել է Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031