
Ես ձեզ հետ եմ. Արթուր Աբրահամ

Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին, ես ձեզ հետ եմ:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից ասել է WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, մեկնաբանելով սահմանին տիրող պատերազմական դրությունը:
Կայքը նշում է, որ այս օրերին Արթուր Աբրահամը Լաս վեգասում պատրաստվում է ապրիլի 9-ին կայանալիք մենամարտին:
«Հետեւում եմ Լեռնային Ղարաբաղում, սահմանում տիրող իրադարձություններին: Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը պատասխանատվություն պահանջի Ալիևից: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին: Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ սիրում եմ»,- ասաց Արթուր Աբրահամը: