«Ներթափանցում» բառը կարելի է փոխել, գրել՝ ադրբեջանցիները «անակնկալ ստուգայց» են կատարել Սիսիան. Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է․

«Սիսիանում էսօր զինվոր ա մահացել: Սրտի կաթված: Վերջերս նույն վայրում մի զինվոր էլ ինքնասպանություն էր գործել: Մամուլում գրեցին, որ սեփական գլխին է կրակել… երկու անգամ: Հաջորդը ենթադրում եմ կայծակի հարված պիտի լինի:

Ներթափանցման փաստը երկու օր գաղտնի են պահել, ու կպահեին, եթե երկու քաղաքացիական վիրավոր չլիներ…

«Ներթափանցում» բառն էլ կարելի է փոխել, դրա փոխարեն գրել, որ ադրբեջանցիները խաղաղության հանդեպ մեր ձգտումը ուսումնասիրելու նպատակով «անակնկալ ստուգայց» են կատարել Սիսիան»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031