Ռուսաստանը մոտ օրերս Իրան կուղարկի С-300-ների առաջին խմբաքանակը
Աֆղանստանի հարցով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ-ի Ասիայի բաժնի տնօրեն Զամիր Քաբուլովը հայտարարել է, որ զենիթահրթիռային С-300 համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումները Իրան կսկսվեն մոտ օրերս: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Այո, չգիտեմ, թե այսօր կուղարկվեն, սակայն կուղարկվեն»,- հայտարարել է Քաբուլովը:
Ավելի վաղ, «Ռոստեխ» կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, թե Իրան С-300-ների մատակարարումները կսկսվեն 2016թ. օգոստոսին կամ սեպտեմբերին: