Իրանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կքննարկելու են ԼՂ-ում իրավիճակը
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկելու է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտնում է Tasnim գործակալությունը:
Իրանական Ռամսարում ապրիլի 5-6-ը անցկացվելու է Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը:
Զարիֆն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հանդիպմանը քննարկվելու են երեք երկրների համագործակցության հարցերը տնտեսության, առևտրի և ահաբեկչության դեմ պայքարում: Իրանի ԱԳՆ-ի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելու Ղարաբաղյան հակամարտությունը:
Ավելի վաղ՝ այսօր հեռախոսազրույց են ունեցել Զարիֆն ու Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրույցի ընթացքում իրանցի նախարարը ընդգծել է, որ Թեհրանը հակամարտող կողմերի ցանկության դեպքում կաջակցի հակամարտության լուծմանը: