Ռեստորանի տեսանկարահանող սարքը արձանագրել էր ձախողակ գողի գործողությունները:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է այն մասին, որ լքում է իր պաշտոնը, որն զբաղեցնում էր 2012 թվականից, հայտնում է BBC-ն:
ԱՄՆ-ի բյուջեի նախագծում ներառված են ծախսեր ռուսական ագրեսիայի նկատմամբ կայունությունը բարձրացնելու համար: ԱՄՆ-ը պլանավորում է այդ նպատակով հատկացնել 4,3 մլրդ դոլար: Ինչպես հայտնում է tvrain.ru-ն, այս մասին նշված է Սպիտակ տան կայքում փետրվարի 9-ին հրապարակված փաստաթղթում:
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դիմել է Միացյալ Նահանգների իշխանություններին, մասնավորապես նախագահ Բարաք Օբամային` ավելացնելու Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական օգնության չափը: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից տեղեկացնում են, որ հանձնախումբը նման պահանջ է ներկայացրել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նասխագահը հրապարակել է 2017 թվականի ֆինանսական տարվա բյուջեի նախագիծը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին Եվրոպան ողողել փախստականներով՝ ամբողջությամբ բացելով նրանց առաջ իր սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա փոխել Անկարայի հետ գործարքի պայմանները:
2001 թվականին Մոսկվայում սպանություն կատարելու մեղադրանքով ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է 1982 թ. ծնված Հովհաննես Հարությունի Հովհաննեսյանը:
Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատել է «Արտակարգ դրության մասին» օրինագծի 2-րդ հոդվածը, որը ենթադրում է ահաբեկչության համար դատապարտված անձանց քաղաքացիությունից զրկում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:
Պորտուգալացին կգլխավորի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել են համաձայնագրի վերաբերյալ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, Մոուրինիոն ընկերներին արդեն ասել է, որ տեղափոխվելու է «Օլդ Թրաֆֆորդ». հարցը լուծված է:
LifeNews-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի ռեստորաններից մեկում տորթով հարվածում ընդդիմադիր «Պառնաս» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին:
Մի քանի օր շրջանառվող տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզը եւս հանձնվելու է Դաշնակցականներին, իսկ պետ Ֆելիքս Ցոլակյանին փոխարինելու է ՀՅԴ-ական Հակոբ Մաթինյանը:
«Ներկայումս, բարեբախտաբար, ունենք ինքնիշխան երկիր, ունենք լեգիտիմ լծակներ, որպեսզի դա թույլ չտանք, և իշխանության, քաղաքական ուժերի, հասարակության պարտքն է՝ միասնական դիրքորոշում և կամք դրսևորել դա թույլ չտալու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Անդրադառնալով «Շախտյոր»-ում հանդես եկող Ռոբերտ Արզումանյանին՝ նա նշել է, որ վերջին ստուգողական խաղում ավագի թևկապով հանդես գալը վկայում է, որ մարզիչը նրան վստահում է: «Կարող եմ մի բան ասել. Ռոբերտն իրեն լավ է զգում, և եթե ստացվի համաձայնության գալ պայմանագրի շուրջ, ապա նա մեկ տարով կմնա Կարագանդայում»,- ասել է Տ. Մկրտչյանը:
Ցանկացած երկրում գոյություն ունի ազգային անվտանգության ապահովման խնդիր: Սակայն երկրի պաշտպանվածությունը բարձրացնելու համար իրականացվող գործողությունները հաճախ հակասության մեջ են մտնում ժողովրդավարության հիմնարար արժեքների հետ: Այդ հակասությունն առավել մեծ սրությամբ է դրսևորվում ժողովրդավարական այն պետություններում, որոնք գտնվում են պատերազմական վիճակում, պատերազմի կամ ահաբեկչության սպառնալիքի տակ և ունեն իրենց գոյության պայքարի անհրաժեշտություն: Նշված մարտահրավերները ստիպում են անվտանգության ապահովումը դիտել որպես գլխավոր նպատակ՝ հանուն դրա երբեմն ոտնահարելով քաղաքացիների իրավունքները:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում չի պլանավորվում:
«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին ենթարկվել է վիրահատության: Վիրահատության անհրաժեշտությունը նկարտվել է, երբ Մեսսին երիիկամների խնդիրների պատճառով անհարմարություններ է զգացել մարզվելիս:
Կրասնոդարի «Յասնո» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Ռոսսելխոզնադզորը» Կրասնոդարի երկրամասում արգելել է Հայաստանից 22 տոննա ցեցով վարակված տոմատի ներկրումը:
Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 58 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի կնոջ պայուսակից գողացել են դրամապանակը՝ բանկային քարտերով և կանխիկ գումարով:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնապես հրավեր չի ստացել Հրանտ Բագրատյանից՝ լայն կոալիցիա ստեղծելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքին տեղեկություններ տրամադրել ԴԱԻՇ-ի հետ Թուրքիայի շփումների մասին:
Փետրվարի 10-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 87 հիվանդ, այդ թվում՝ 31-ը մինչև 18 տարեկան:
Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրի գույքը վաճառվել էր ընդամենը 20-օրական կազմակերպությանը 30մլն ԱՄՆ դոլարով:
Կապված Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հետ՝ Մինսկի խմբի անդամ երկրների հանդիպումը կարող է անցկացվել ընդլայնված ձևաչափով: Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմը:
«ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ի սովորական անվանական բաժնետոմսերը (UNIB), որոնց «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի կողմից շնորհվել է AMUNIBS10ER5 ծածկագիրը, ցուցակվեցին և ընդգրկվեցին բաժնետոմսերի երկրորդային (B) ցուցակում
Անօդաչուների հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ: Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան «Ալագյազ» և «Կամխուտ» զորադաշտերում փորձարկումներ է անում, ստուգում մասնագետների ու սարքավորումների հնարավորությունները:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Քաջիկ Ա.-ին:
Մամեդյարովի խոսքով՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությանը հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը:
Ակնկալում ենք Ձեր արագ արձագանքը, քանի որ Ձեր պատասխանն անհրաժեշտ է 1157 աշակերտի ծնողների հզոր բանակի դժգոհությանը տրամաբանական և հիմնավորված բացատրություն տալու համար:
Նորածնի մահվան հերթական դեպքն է գրանցվել: Ծնողները մեղադրում են Արտաշատի բժիշկներին: Նրանց խոսքով եթե կեսարյան հատում իրականացնեին, երեխան կփրկվեր:
«ԿՈՉ եմ անում հեռուստաընկերությանը` դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոուի հեռարձակումը և հեռու պահել մեր ժողովրդին բոլոր տեսակի պայծառատեսներից, ովքեր միմիայն նմանօրինակ ճամարտակություններով են զբաղված և գայթակղություն են հանդիսանում հեռուստադիտողի հոգևոր-բարոյական կյանքի համար: Այս առնչությամբ մեզ բազում բողոքներ են ուղղվել և խնդրանքներ` միջնորդելու հ/ը կասեցնելու այդ հաղորդումը»: