
Ժոզե Մոուրինիոն ասել է ընկերներին, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ». հարցը լուծված է

Պորտուգալացին կգլխավորի ակումբը մրցաշրջանի ավարտից հետո:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ կողմերը բանակցություններ են վարել և պայմանավորվել են համաձայնագրի վերաբերյալ: Ըստ Daily Mail-ի տեղեկության, Մոուրինիոն ընկերներին արդեն ասել է, որ տեղափոխվելու է «Օլդ Թրաֆֆորդ». հարցը լուծված է:
Պորտուգալացու հետ պայմանագիրն ուժի մեջ կմտնի մրցաշրջանի ավարտից հետո:
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուի Վան Գալի պայմանագիրը նախատեսված է մինչև 2017թ.:
2015թ. դեկտեմբերին Մոուրինիոն հեռացվել էր «Չելսիից»:
ԱՊԼ-ի 25 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը