Բաժիններ՝

Համանախագահների հետ հանդիպում դեռ չի պլանավորվում. Մամեդյարով

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպում չի պլանավորվում:

«Մենք դեռ չենք պլանավորում ինչ-որ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ իր հերթին, Մարգոտ Վալստրյոմը հայտնել է, թե կապված Լեռնային Ղարաբաղի համակարտության կարգավորման հետ՝ Մինսկի խմբի անդամ երկրների հանդիպումը կարող է անցկացվել ընդլայնված ձևաչափով:

Հաշվի առնելով միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, պետք է հասնենք հակամարտության կարգավորմանը: Հնարավոր է՝ անհրաժեշտություն առաջանա անցկացնել հանդիպումներ ավելի ընդլայնված ձևաչափով: Մենք դա առաջարկում ենք ու պատրաստ ենք նման հանդիպմանը»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29