Բաժիններ՝

Ադրբեջանը պարզում է, թե Վիկտորյա Նուլանդն ինչ դեր է խաղացել ԵԽ ԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի չընդունման հարցում

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այսօր Բաքվում Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե պարզում է ԱՄՆ Պետդեպարտեմենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի մասնակցության աստիճանը ԵԽԽՎ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի չընդունման հարցում:

Մամեդյարովի խոսքով՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանությանը հանձնարարվել է ուսումնասիրել այդ հարցը:

«Դեսպանությունը պարզում է: Այն բանից հետո, երբ հայտնի կդառնան արդյունքները, հայտարարություն կարվի»,- նշել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ-ի հունվարյան նստաշրջանի ժամանակ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» ադրբեջանամետ զեկույցը տապալվել էր քվեարկության ժամանակ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29