Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքին տեղեկություններ տրամադրել ԴԱԻՇ-ի ու Թուրքիայի շփումների մասին. ՌԴ ԱԳՆ

Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, ավանդական ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Ռուսաստանը պատրաստ է Արևմուտքին տեղեկություններ տրամադրել ԴԱԻՇ-ի հետ Թուրքիայի շփումների մասին:

«Մենք պատրաստ ենք ոչ միայն տրամադրել տվյալներ, այլև կոորդինացնել մեր քայլերը, տեղեկություն փոխանակել արևմտյան գործընկերների հետ նրանց համար հարմար ցանկացած ձևաչափով: Ցավոք, մենք ոչ մի շահագրգռություն չենք տեսնում մեր արևմտյան գործընկերների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29