
Տեր Վահրամ քահանա Մելիքյանը կոչ է անում դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոուն

Տեր Վահրամ քահանա Մելիքյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՉ եմ անում հեռուստաընկերությանը` դադարեցնել «6-րդ զգայարան» հեռուստաշոուի հեռարձակումը և հեռու պահել մեր ժողովրդին բոլոր տեսակի պայծառատեսներից, ովքեր միմիայն նմանօրինակ ճամարտակություններով են զբաղված և գայթակղություն են հանդիսանում հեռուստադիտողի հոգևոր-բարոյական կյանքի համար: Այս առնչությամբ մեզ բազում բողոքներ են ուղղվել և խնդրանքներ` միջնորդելու հ/ը կասեցնելու այդ հաղորդումը»: Նույն գրառման ներքո նա տեղադրել է նաև Life.panorama.am-ի՝ «Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում» վերտառությամբ հրապարակված պայծառատես Անի Գրիգորյանի հարցազրույցը: