Արցախի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում գրիպով 87 հիվանդ
Փետրվարի 10-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 87 հիվանդ, այդ թվում՝ 31-ը մինչև 18 տարեկան:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Հոսպիտալացված 41 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել: Հիշեցնենք, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բոլոր միջոցառումներ:
Նշենք նաև, որ փետրվարի 9-ի դրությամբ, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով Արցախի հիվանդանոցում բուժում ստացողների մասին իրավիճակը հետևյալն էր: Հանրապետության ստացիոնարներում հիվանդների թիվը 103 էր, այդ թվում՝ 31-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 52 հիվանդի մոտ ախտորոշված էր թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվել է «բավարար»: