Բաժիններ՝

Ֆրանսիայում ահաբեկչության համար կարող են զրկել քաղաքացիությունից

Ֆրանսիայի Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ հաստատել է «Արտակարգ դրության մասին» օրինագծի 2-րդ հոդվածը, որը ենթադրում է ահաբեկչության համար դատապարտված անձանց քաղաքացիությունից զրկում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Օրենքի նոր նորմի մասին վերջնական որոշում կկայացնի Սենատը: Եթե սենատորները հավանության արժանացնեն Սահմանադրության այդ փոփոխությունը, ապա Ֆրանսիայի քաղաքացիությունից կարող են զրկվել նաև բնիկ ֆրանսիացիները:

Ավելի վաղ նման միջոցառումը հնարավոր էր միայն դատապարտյալների նկատմամբ, որոնք ունեցել են երկքաղաքացիություն: Սահմանադրական բարեփոխումը պետք է հաստատվի Ֆրանսիայի Սենատի կողմից:

Քաղաքացիությունից զրկելու մասին կանոնի խստացումը վերջին շաբաթներին լուրջ հակազդեցության է հանդիպել առանձին պատգամավորների ու իրավապաշտպանների կողմից:

Բարեփոխման նկատմամբ որպես անհամաձայնության նշան հրաժարական էր ներկայացրել նաև Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս