Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը լքում է իր պաշտոնը
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել է այն մասին, որ լքում է իր պաշտոնը, որն զբաղեցնում էր 2012 թվականից, հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 69-ամյա Ֆաբիուսին նշանակել Սահմանադրական խորհրդի նախագահ, ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Նրա իրավահաջորդի մասին դեռ չի հայտարարվել, Ֆրանսիայի կառավարության որոշման մասին հայտնի կդառնա մոտ օրերս:
Ֆաբիուսը ավելի վաղ iTele հեռուստաալիքին հայտնել է, որ միակ բանը, որի համար զղջում է նախարարի պաշտոնին եղած ժամանակ, այն է, որ աշխարհը համաձայն չի եղել Սիրիայի հարցով ֆրանսիական դիրքորոշման հետ: Փարիզը պնդում էր, որ 2013թ. ԱՄՆ-ի բանակի հետ համատեղ ռազմական միջամտություն պետք է լինի սիրիական հակամարտությունում: