Ֆելիքս Ցոլակյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

Մամուլի հրապարակումների համաձայն` ավարտվել են ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները եւ արդեն կարծես թե հայտնի են, թե ՀՀԿ-ն որ պաշտոններն է հանձնելու ՀՅԴ-ին:

Մի քանի օր շրջանառվող տեղեկությունների համաձայն` Շիրակի մարզը եւս հանձնվելու է Դաշնակցականներին, իսկ պետ Ֆելիքս Ցոլակյանին փոխարինելու է ՀՅԴ-ական Հակոբ Մաթինյանը:

Ֆ.Ցոլակյանը, սակայն, այս տեղեկություններն այսօր ոչ հերքեց եւ ոչ հաստատեց: «Ասպարեզ»-ի այն հարցին, թե ինչքանո՞վ էր սպասելի իշխանության նման որոշումը, Շիրակի մարզպետը պատասխանել է. «Տեղյակ եմ այնքան, որքան դուք, այսինքն` մամուլից, այլ տեղեկություններ չունեմ»:

«Ասպարեզ»-ի 2-րդ հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլի այն հրապարակումները, որ մարզի գյուղապետերը բողոքելու են իր հնարավոր պաշտոնանկության դեմ, Ֆ.Ցոլակյանը կրկին նույն պատասխանն է տվել. «Տեղյակ եմ այնքան, որքան դուք, այսինքն` մամուլից, այլ տեղեկություններ չունեմ»:

Ֆ.Ցոլակյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2013թ. մարտի 7-ին` կառավարության որոշմամբ, իսկ մինչ այդ զբաղեցրել է տարբեր պաշտոններ` ՀՀ ՆԳ և ԱԱՆ Շիրակի մարզային, ապա Երեւանի քաղաքային վարչության պետ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ, նախագահի խորհրդական, իսկ մինչ Շիրակի մարզպետի նշանակվելը եղել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

Մամուլի հապարակումների համաձայն` փոխվելու է ոչ միայն Շիրակի մարզպետը, այլեւ Արագածոտնինը, նշանակվելու է Գագիկ Գյոզալյանը:

ՀՅԴ-ին են տրվելու նաեւ տարածքային կառավարման, էկոնոմիկայի, ԿԳ նախարարների պաշտոնները: Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում նշանակվելու է ՀՅԴ-ականներ Դավիթ Լոքյանը, էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ԿԳ նախարար կնշանակվի Լեւոն Մկրտչյանը, ով մինչ այս արդեն 3 անգամ նշանակվել էր ԿԳ նախարարի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս