Բաժիններ՝

Մի շարք խանութներից գողություններ կատարողը հայտնաբերվել է

Ոստիկանության Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող սուպերմարկետից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Քաջիկ Ա.-ին:

Սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցը հաղորդում է տվել, որ Քաջիկ Ա.-ն փորձել է սուպերմարկետից գողանալ դանակ-պատառաքաղների 4 հավաքածու, սակայն բռնվել է իրենց կողմից:

Ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քաջիկ Ա.-ն 2015 թ. դեկտեմբերին Երևանի Ամիրյան 7 հասցեում գործող վաճառասրահից գողացել է տղամարդու ժամացույց, Մաշտոցի պողոտայի 18 հասցեում գործող խանութից` 10 վզնոց, Մաշտոցի պողոտայի գործող մեկ այլ խանութից` թանկարժեք խմիչք:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս