Բաժիններ՝

Համացանցում է հայտնվել ՌԴ նախկին վարչապետ Կասյանովի գլխին տորթով հարվածելու տեսագրությունը

LifeNews-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մոսկվայի ռեստորաններից մեկում տորթով հարվածում ընդդիմադիր «Պառնաս» կուսակցության նախագահ, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին:

Ինչպես երևում է կադրերից, տորթի հարված ստանալուց հետո քաղաքական գործիչն ամբողջությամբ ծածկվում է տորթի կտորներով:

Հիշեցնենք, որ Կասյանովը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն: «Ես հայտարարություն եմ գրել հարձակվողներին պատասխանատվության ենթարկելու ու իմ կյանքին ու անվտանգությանն ուղղված սպառնալիքների համար»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Կասյանովն ու նրա տեղակալ Վլադիմիր Կարա-Մուրզա Կրտսերը հայտարարություն են ներկայացրել Անվտանգության դաշնային ծառայություն՝ խնդրելով քրեական գործ հարուցել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի նկատմամբ:
Գործակալությունը հաղորդում է, որ Կասյանովը հարցաքննության ժամանակ չի ճանաչել ձերբակալվածների թվում նրանց, ովքեր կարող էին մասնակից լինել այդ խուլիգանությանը:

https://www.youtube.com/watch?v=ISawsHKpt9c

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29