Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի փետրվարին կազմել է 174 450 դրամ, որը 11%-ով բարձր է 2014 թվականի փետրվարի ցուցանիշից։
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն», պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ փլուզվեց «Կարգին» հաղորդումը, ինչպես նաև իր և Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի, համագործակցությունը, ասել է, թե Մկոն է ցանկացել առանձին աշխատել, և ինքը հարգում է նրա այդ որոշումը:
Թևան Պողոսյանն ուրախ է, որ Աստանայի հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հրավիրված չի եղել, քանի որ կարծում է, որ ԵՏՄ անդամակցությունը չի կայանալու. «Եթե այսպես շարունակվի՝ ժամանակի ընթացքում Հայաստանն իր ուղղով կգնա: Այսօր հրապարակումներից տեղեկացա, որ Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանի Սահմանադրությամբ դրամը չպետք է փոխվի և սեփական արժույթով երկիրը պետք է առաջնորդվի: Սա շատ լավ է, որ հիմք է ծառայում Սահմանադրությունը: Պետք է նշեմ, որ ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի երկարատև շահերից չի բխում»:
Ավելի վաղ ԱՄՀ-ը հաշվետվություն էր ներկայացրել, ըստ որի` Ուկրաինայի պետպարտքը կարող է մինչև 2020 թվականը հասնել 103 միլիարդ դոլարի (ընթացիկ փոխարժեքով` 2.27 տրիլիոն գրիվնա):
Այդ պաշտոնը զբաղեցրել է Քեթրին Վայները:
«Х-фактор. Главная сцена» երգի մրցույթի մասնակից Նանա Արախամիան ծնունդով Աբխազիայից է, սակայն ապրել է Ռուսաստանում: Շոու-նախագծի ընթացքում նրա կատարումը ցնցել էր ժյուրիի բոլոր մասնակիցներին:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը, այսօր ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, նա հարցաքննվել է:
Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում:
«Time Production»-ի և «Հայկական Կարիտաս»-ի համատեղ գործունեության արդյունքում նկարահանվել է «Happy Aregak» տեսահոլովակը` «Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի սաների մասնակցությամբ:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
«Առաջին գծում այդ սարքավորումների տեղադրումը կախված է հնարավորություններից և տեղանքի աշխարհագրությունից, մեր գիտական համակարգը հնարավոր է ստեղծի տեխնիկական սարքեր, որոնք արձանգանքեն, երբ թշնամին մոտենալիս լինի գծին: Այս հարցն այնպես չի, որ չի քննարկվում, պետք է հաշվի առնել, որ կա այդ աշխատանքը, գնալով կունենանք այդ ինժեներատեխնիկական հնարավորությունը, սակայն պետք է նկատել, որ այստեղ մարդկային ֆակտոր լինելու է և թշնամին ևս միջոցներ ձեռնարկելու է»:
Մոտ 350 մարդ էլ վիրավորվել է:
Մոտենում ենք տան բակին: Ցանկապատի դռան դիմաց խորհրդային «Վիլիս» է կանգնած, ցանկապատի դուռը փակ է, իսկ պատուհաններից լույս չի նշմարվում: Մի քանի անգամ ձայն ենք տալիս, արձագանքող չկա: Տանտիրոջ իրավունքով խմբի տղաներից մեկը ցատկում է ցանկապատից այնկողմ ու բացում դուռը: Մտնում ենք բակ:
Ներկա դրությամբ Ռումինիայում գազի տարեկան պահանջարկը կազմում է 10-11 միլիարդ խորանարդ մետր, որից 400 միլիոն խորանարդ մետրը ներկրվում է Ռուսաստանից:
Ընդ որում, մենք աշխարհի միակ երկիրն ենք, որն իրականացնում է նմանատիպ գործընթացներ` չունենալով ելք դեպի ծով:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի 16-ամյա բնակչուհի Լիլիթ Թոսունյանը, որը մարտի 2-ին տնից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր:
Մարտի 21-ին, ժամը 08.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի «Գանգրահեր տղան» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորակը (մոտ 50 մ), ավտոմեքենայի մեջ կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ներկայումս մենք իրականացնում ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր հավաքական պաշտպանության ամենամեծ ուժեղացումը:
Գևորգին հարկավոր է շարունակել ինտենսիվ թերապիան Իսրաելի վերականգնողական կլինիկայում, որտեղ մեկ ամսվա ստացած բուժման արդյունքը բավականին դրական է եղել, սակայն ընդհատվել է ֆինանսական խնդիրների պատճառով:
Մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
Փետրվարի վերջին Օջալանը քուրդ զինյալներին կոչ էր արել վայր դնել զենքը:
12-ամյա տղան սովորում է Էջմիածնի թիվ 4 դպրոցի 8-րդ դասարանում։ Նա պատմեց, որ «Ամենախելացինի» հայկական տարբերակի մասին առաջին անգամ իմացել է հեռուստատեսային գովազդից, ապա՝ դպրոցում և որոշել է մասնակցել։ Պատանին նշեց, որ նախնական 2 փուլ է անցել՝ 20 րոպեում պատասխանել է 40 հարցի, որից առնվազն 35-ին պետք է ճիշտ պատասխաներ՝ հաջորդ փուլ անցնելու համար, ապա բանավոր քննություն է անցել, որի ընթացքում ընտրել է «Հայաստան» թեման և պատասխանել զանազան հարցերի։
Ոստիկանները ձերբակալել են դեռահասին և նրան ուղարկել են անչափահաս հանցագործների բանտարկության կենտրոն:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն:
Թուրքիան ու Ուկրաինան պլանավորում են մինչև 2017 թվականն ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գույքի և եկամուտների՝ 2014 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա նրա տարեկան եկամուտը կազմել է 7 միլիոն 861 հազար դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կուլիսներում այս օրերին ակտիվորեն քննարկվում է, թե մյուս շաբաթ մեկնարկող Աժ քառօրյային ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վայր կդնի՞ իր մանդատը։
Այս մասին հայտարարել է Պորոշենկոյի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դատարանին, որպես հայցի ապահովման միջոց, «Հանեշ Գրուպ» ՍՊԸ-ի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը գործով դատավոր Նաիրա Մարգարյանը, բնականաբար, բավարարել է։
«ՀՀԿ-ն ու նրան հարող շրջանակներն այդպես էլ չհասցրին տեղը տեղին ըմբոշխնել իրենց հաղթանակը ԲՀԿ կապիտուլյացիայի, Գագիկ Ծառուկյանի՝քաղաքականությունից դուրս գալու առիթով։