Սթոլթենբերգը Քիշնև կայցելի մինչև հունիսի 1-ը:
«Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հարկային ծառայության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալելու մասին։ Բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքը նույն էր՝ «գործարար Ռ.Ա.»։
Հարկային պարտավորությունեերը չկատարելու մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանը 2 օր առաջ գիշերը մի քանի անգամ վատացել է։ Շտապօգնություն են կանչել, քանի որ նա հայտարարել է, որ չի վստահում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժիշկներին, և պահանջել է իրեն տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
Նոր կառույցն օժտված է լայն լիազորություններով:
Հայ ազգային կոնգրես կուսակցության հրապարակած 2014 թվականի գործունեության հաշվետվության համաձայն՝ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ դրամարկղի մնացորդը եղել 100 հազար դրամ: 2014 թվականի ընթացքում անդամավճարները կազմել են 2 մլն 734 հազար 400 դրամ, ֆիզիկական անձանց նվիրատվությունները (մինչև 100 հազար դրամ կատարել են 18 անձինք) կազմել է 1 մլն 710 հազար դրամ:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, այս տարվա փետրվարին Հայաստանի արտաքին պահուստները կազմել են ընդամենը 1 միլիարդ 260 միլիոն դոլար՝ հունվարի համեմատ նվազելով 91 միլիոն դոլարով:
Պորոշենկոյի համապատասխան հրամանը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի կայքում:
Մինչ հայ հանրությունը հետաքրքրվում է, թե ինչով է զբաղված և երբ է վերադառնալու Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկ «Ժառանգության» աչքը ջուր կտրեց իր առաջնորդի ճամփին, որ գա և ասի, թե ով է ճիշտ, և ինչ դիրքորոշում բռնեն նախագահական այցելած երկու «ռենեգատների» նկատմամբ, ինքը՝ առաջնորդը, պարզվում է, Լոս Անջելեսում ֆիլմ է նկարում:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ԲՀԿ-ական սպորտի և երիտասարդության նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանը նույնպես հեռացել է ԲՀԿ-ից: Այդ մասին մեզ հայտնեց հենց Ռոստոմյանը, ով համարվում է Գագիկ Ծառուկյանի ամենամտերիմ մարդկանցից մեկը:
Այս մասին հայտարարել է Կանադայի ՊՆ-ը:
Դաշնակցությունը կոալիցիա կմտնի ապրիլի 24-ից հետո, տեղեկացրին ՀՅԴ մեր աղբյուրները: Այս պահին կանգ են առել 3 պորտֆելի վրա՝ սոցապ, սփյուռքի և ԱԳՆ: ԱԳՆ-ի դեպքում ոչ թե նախարար, այլ փոխնախարար են ունենալու:
Կտրատեք կոճապղպեղը և կիտրոնը, բլենդերով հարեք: Այնուհետև ավելացրեք մեղրը և նորից խառնեք: Ստացված խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ, կափարիչով ծածկեք ու դրեք սառնարանը: Ամեն օր խմեք 1ճ/գվ: Կարող եք ավելացնել նաև թեյի մեջ:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է 2015 թվականի մարտի 20-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված գործող արագաչափերի ցանկը։
Ժամը 20:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան- Մայակովսկի ավտոճանապարհին՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել:
Կերակրի աղը համարվում է առողջության համար ոչ այնքան օգտակար մթերք: Աղի չարաշահումը կարող է առաջացնել բարձր զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ և նույնիսկ աուտոիմունային խանգարումներ: Այնուամենայնիվ, Cell Metabolism գիտական ամսագրում վերջերս տպագրված մի հոդվածում հաղորդվում է այն մասին, որ աղը կարող է օգտակար լինել իմունային համակարգի համար:
Անհետացած, ապա կախված վիճակում հայտնաբերված ռուսական ռազմաբազայի պայմանագրայի զինծառայող Արթուր Աֆյանի մահվան պատճառը և վաղեմությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Բժշկական գիտությունների դոկտոր Ջոաննա Բադվիգը ֆիզիկոս չէ, այլ՝ հայտնի գերմանացի կենսաքիմիկոս: 1951 թվականին նա հանրությանը ներկայացրեց իր՝ կաթնաշոռով և կտավատի յուղով դիետան և ապացուցեց, որ այս համադրությունը ոչ միայն կանխարգելում, այլև՝ բուժում է քաղցկեղը: Իր խոսքերով՝ քաղցկեղով հիվանդ մարդու արյան մեջ պակասում են լիպոպրոտեինները և, այսպես կոչված, ֆոսֆոլիպիդները, որոնք երկուսն էլ ճարպերի հատուկ տեսակներ են: Նա համոզված էր, որ այս ճարպերի դեֆիցիտն էլ հենց խթանում է քաղցկեղի բջիջների աճն ու բազմանալը:
Երեք երկրների նախագահները երեկ պայմանավորվել են, որ իրենց հաջորդ հանդիպումն անցկացնելու են մայիսի 8-ին՝ Մոսկվայում: Կրկին՝ առանց Հայաստանի: Իսկ դա ուշագրավ է նաև նրանով, որ մայիսին կայանալու է նաև Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովը, որին պատրաստվում է մասնակցել նաև Հայաստանը:
«Արդեն պատերազմ է, վաղուց պատերազմ է, դիրքային պատերազմ է: Եթե ունենք զոհեր, վիրավորներ, սա պատերազմ է: Իհարկե սարսափելի ցավալի է, որ զոհ ենք տալիս, բայց ասեմ, որ առաջին գծին մոտ ապրող հասարակությունը լավ գիտի, որ պատերազմ է, ու նրանց վախը չափած է, նրանք պատրաստ են, մենք պատրաստ ենք»:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը. դատարանի վճռով՝ նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ սահմանվել է նյարդահոգեբույժի հսկողություն:
Լարվածությունը հարյուրամյակի հետ է կապված, իրանց մեծ ախպորն են օգնում՝ Թուրքիային: Թուրքիան հետները քաղցր լեզվով է խոսում, վասալն էլ պետք է արդարացնի իրեն: Դա Թուրքիայի հրաhանգն է: Մինչեւ ապրիլի 24-ն այդ վիճակն է լինելու: Իսկ մեր բանակը կարողանում է դիմակայել, պաշտպանել:
Մարտի 20-ին, ժամը 18.12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 17.10-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 շենքի բնակիչ՝ 1980 թ. ծնված Մ. Ա.-ը:
ՀՀ Ոստիկանությունը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ 2015 թ. մարտի 20-ի դրությամբ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
«Հանրությունը պետք է պահանջի, որ Պերմյակովին փոխանցեն մեզ: Միանշանակ պետք է պայքարենք, չպետք է լռենք: Լռությունը նշանակում է նորից եղեռնագործություն: Հանրությունը պետք է ինքնակազմակերպվի, սա մի հոգու, մեկ քաղաքական գործչի խնդիր չէ: Պետք է ինքնակզմակերպվենք: Հերիք չէ ապօրինությունը փորձում են անտեսել, լռեցնել, ավելին` այն բոլոր մարդկանց նկատմամբ, որոնք փորձում են ձայն բարձրացնել, բողոքել, նրանց նկատմամբ հետապնդում են իրականացնում: Տասնյակ մարդկանց մեղադրանք է առաջադրվել, այսինքն՝ իրավատեր քաղաքացիներին փորձում են լռեցնել»,- 168.am-ին ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից ոչ հեռու Նեղոց գյուղում բացակայում են ոչ միայն բարեկարգ ճանապարհները, այլև դրանք բարեկարգ դարձնելու միջոցները:
American Idol շոուի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է արքայադստեր զգեստով։ Just Jared-ը տեղեկացրել է, որ երգչուհին բեմ է բարձրացել ամերիկյան շոուների պատմության մեջ ամենաերկար զգեստով։
Ուշադրություն. հետախուզվում է սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով:
«Եվրոպական ու Հայաստանը հաստատեցին հարաբերությունները շարունակելու երկկողմ հանձնառությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում Ռուսաստան-Ադրբեջան զենքի գործարքների վերաբերյալ Սերժ Սարգսյանի կոշտ գնահատականներին և Հայաստանում «Եվրոպական շաբաթի» արդյունքներին:
Արտադրանքի ծավալը նվազել է 2.8%-ով՝ կազմելով 179.3 միլիարդ դրամ։ Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 16.6%-ով՝ կազմելով 1228.6 մլն. կՎտ.ժ։
Ա. Գասպարյանն ասաց նաև, որ իր տեղեկություններով՝ հնարավոր է՝ կառավարությունը տուժած արտահանողներին օժանդակություն ցուցաբերի