Վալերի Օսիպյան եղբոր որդին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյան եղբոր որդին՝ Սեդրակ Օսիպյանը, այսօր ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե: Քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ Սեդրակ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը, նա հարցաքննվել է:
Նշենք, որ Սեդրակ Օսիպյանը հետախուզման մեջ էր գտնվում նախորդ տարվա հունիս ամիսից: Նրա պաշտպանը հայտնել է, որ դատախազի որոշմամբ՝ նրա նկտմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: