Բաժիններ՝

Օլեգ Լյաշկոն ԱՄՆ-ն ու ԵՄ-ին առաջարկել է ներել Ուկրաինայի 6 միլիարդ դոլարի պարտքը

Ուկրաինական «112 Ուկրաինա» հեռուստաալիքի փոխանցմամբ` ուկրաինացի պատգամավոր Օլեգ Լյաշկոն ԱՄՆ-ն ու ԵՄ-ին առաջարկել է աջակցել Ուկրաինային` ներելով 140 միլիարդ գրիվնայի (մոտ 6 միլիարդ դոլար) արտաքին պետպարտքը. «Մենք այս տարվա բյուջեում 140 միլիարդ գրիվնա ենք վճարում արտաքին պարտքերին, որոնք վերցվել են ավելի վաղ:

Եթե իրական աջակցություն լիներ ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից, ապա կներվեր այդ պարտքը, որպեսզի այդ 140 միլիարդ գրիվնան ուղղվեր Կրամատորսկում, Սլավյանսկում, Մարիուպոլում, Խարկովում, Նիկոլաևում, Դոնեցկում գործարանների վերականգնմանը, աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավարձերի, թոշակների բարձրացմանը, մարդկանց կոմունալ վճարների մարմանը»

Ավելի վաղ ԱՄՀ-ը հաշվետվություն էր ներկայացրել, ըստ որի` Ուկրաինայի պետպարտքը կարող է մինչև 2020 թվականը հասնել 103 միլիարդ դոլարի (ընթացիկ փոխարժեքով` 2.27 տրիլիոն գրիվնա):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս