
Կոլայի թերակղզում մարտական ծառայության է անցել С-400-ների առաջին գունդը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային նավատորմի ՀՕՊ-ի զորամիավորման առաջին զենիթա-հրթռային գունդը, որն իր տրամադրության տակ ունի С-400 «Триумф» նորագույն համալիրներ, այսօր մարտական ծառայության է անցել Մուրմանսկի մարզում:
Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը: Նախօրեին С-400 զենիթա-հրթիռային համալիներն Աստրախանի մարզում գտնվող «Կապուստին Յար» զորավարժարանից բերվել են մշտական կենտրոնակայան, ուր և իրականացրել են մարտական կրակոցներ:
Վարժանքի ժամանակ համալիրները խոցել են ավելի քան 10 հրթիռ-թիրախ: С-400 «Триумф» համալիրն ունակ է մինչև 400 կիլոմետր հեռավորության վրա միաժամանակ կրակ բացել 36 թիրախի վրա` դրանց վրա ուղղելով մինչև 72 հրթիռ: