Բաժիններ՝

Որքան են աճել աշխատավարձերը և գները Հայաստանում

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի փետրվարին կազմել է 174 450 դրամ, որը 11%-ով բարձր է 2014 թվականի փետրվարի ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 156 498 դրամ՝ 14%-ով ավելի բարձր քան 2014 թվականի փետրվարին։ Իսկ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 7.4%-ով և կազմել 200 273 դրամ։

Միևնույն ժամանակ, պաշտոնական վիճակագրության համաձայն, սպառողական գները 1 տարվա կտրվածքով (2015թ. փետրվարը՝ 2014թ. փետրվարի համեմատ) աճել են 5.4%-ով։ Այսինքն, աշխատավարձերն ավելի արագ են աճել, քան գները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս