Բաժիններ՝

Աշխարհի լավագույն ավիաընկերությունը դադարեցնում է իր չվերթները դեպի Մոսկվա

Lenta.ru-ի փոխանցմամբ` Հոնգկոնգի Cathay Pacific Airways ավիաընկերությունը հայտարարել է, որ 2015 թվականի հունիսի 1-ից դադարեցնում է դեպի Մոսկվա չվերթները: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարությունում:

Մինչ այդ Cathay Pacific-ը Հոնգկոնգից Մոսկվա և հակառակ ուղղությամբ շաբաթական երեք անգամ կիրականանցի չվերթներ: Չվերթների դադարեցումը պայմանավորված է կոմերցիոն պատճառներով. օպերացիոն բարձր արժեք և Հոնգկոնգի ու Մոսկվայի միջև ուղևորահոսքը կրճատում, ինչը զգալիորեն ազդել է Cathay Pacific-ի շահութաբերության վրա:

Cathay Pacific-ը Հոնգկոնգի առաջատար ավիաընկերությունն է, որը չվերթներ է իրականացնում 114 ուղղություններով: Skytrax հետազոտական ընկերության վարկանիշային աղյուսակում Cathay Pacific-ը նախորդ տարվա արդյունքներով ճանաչվել է աշխարհի լավագույն ավիաընկերություն` համաձայն ուղևորների շրջանում անցկացված հարցման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս