Բաժիններ՝

«Մերոնք ապացուցել են, որ իրենք են առաջին գծի տերը». Թևան Պողոսյան

Առաջին անգամ չէ, որ հայ զինվորներն ապացուցում են, որ արժանի են պրոֆեսիոնալի կոչմանը, նրանք փայլուն կատարում են իրենց առջև դրված խնդիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 19-ամյա զինվորի փորձառության մասին հարցին այսպես պատասխանեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:

«Մեր զինվորներն ավելի փայլուն են դրսևորում իրենց, քան թշնամու միլիոններ ծախսած հատուկ ջոկատայինները: Մերոնք ապացուցել են, որ իրենք են առաջին գծի տերը»,- հայտնեց Պողոսյանը՝ հավելելով, որ պրոֆեսիոնալ բանակը ձևավորվում է ժամանակ ընթացքում:

Անդրադառնալով սահմանի առաջին գծում զգայուն սարքավորումների տեղադրման հարցին, բանախոսը նշեց, որ ցանկությունները շատ են, բայց պետք է հասկանալ՝ ինչքանով է այն հնարավոր. «Առաջին գծում այդ սարքավորումների տեղադրումը կախված է հնարավորություններից և տեղանքի աշխարհագրությունից, մեր գիտական համակարգը հնարավոր է ստեղծի տեխնիկական սարքեր, որոնք արձանգանքեն, երբ թշնամին մոտենալիս լինի գծին: Այս հարցն այնպես չի, որ չի քննարկվում, պետք է հաշվի առնել, որ կա այդ աշխատանքը, գնալով կունենանք այդ ինժեներատեխնիկական հնարավորությունը, սակայն պետք է նկատել, որ այստեղ մարդկային ֆակտոր լինելու է և թշնամին ևս միջոցներ ձեռնարկելու է»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս