Կարգին Հայկոն՝ իր և Մկոյի համագործակցության փլուզման մասին
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Հայկ Մարությանը՝ «Կարգին Հայկոն», պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ փլուզվեց «Կարգին» հաղորդումը, ինչպես նաև իր և Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի, համագործակցությունը, ասել է, թե Մկոն է ցանկացել առանձին աշխատել, և ինքը հարգում է նրա այդ որոշումը: «Մենք հարգում ենք իր այդ որոշումը, այսուհետ առանձին ենք աշխատում: Մեր միջև շփում կա»,- պատասխանել է Հայկ Մարությանը: Հարցին էլ, թե հնարավո՞ր է դա պայմանավորված լինի իր քաղաքացիական ակտիվության հետ, Հայկոն պատասխանել է. «Ես չգիտեմ Մկոյի նման որոշման դրդապատճառները, բայց չեմ կարծում իմ քաղաքացիական ակտիվությունը լինի: 99 տոկոսով վստահ եմ, որ դա չէ պատճառը, 1 տոկոսով չեմ բացառում»:
Ի դեպ, խոսելով իր և Մկոյի հնարավոր համագործակցությանը, Հայկոն նշել է, թե ինքը պատրաստ է և խորհուրդ է տվել այդ հարցն ուղղել Մկոյին: