ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի Դիրբոռնի մասնաճյուղի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արա Սանջյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի ղեկավարության ևՍփյուռքի կառուցների գործունեության վերաբերյալ Թուրքիայի նախագահի երեկվա կոշտ հայտարարությունը, ասաց, որ, ըստ էության, նման բովանդակությամբ հայտարարությունը նորություն չէ, և այն մաս է կազմում «վերջին տարիների նույն «ձայնասկավառակին», որն արդեն վարժվել ենք լսելով»:
Հայրենի հողի վրա ֆիզիկական ներկայությամբ, մեր մասնագիտական կարողություններով պետք է թափ տանք աստիճանաբար դեպի վեր բարձրացող մեր անկախ հայրենիքի վերելքին՝ հաստատելու համար մարդկային իրավունքների հավասարություն, պաշտպանելու անիրավությունների զոհ դարձած հայրենակիցներին, օգնելու մեր երկրի քաղաքական ու տնտեսական վիճակի բարելավմանը:
«Մաքսային ծառայությունների միավորված խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանն ու ընդունմանը, որոնք կնպաստեն մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույն օգտագործմանը»:
Իմ պաշտպանյալը համակարգչի մասնագետ է, տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համակարգիչներն էր կարգավորում: Այս պարագայում, ըստ քննիչների, իբրեւ սպանություն կատարած անձիք դիմել են այդ կազմակերպություններից մեկին, որտեղի կամերան ֆիքսել է նրանց:
«Ես կարծում եմ՝ պետք է սպասենք, տեսնենք՝ Արևմուտքի ազդեցությունը Սերժ Սարգսյանի վրա ի՞նչ հետևանքների կբերի: Իհարկե, դա կբերի որոշակի խնդիրների առաջացմանը, իրավիճակի բարդացմանը, բայց չպետք է մոռանանք, որ կան վերջապես տնտեսական հարաբերություններ, կա գազի, կա սննդամթերքի, վառելիքի, ավիացիոն, տարբեր ստրատեգիական նյութերի խնդիրներ: Մենք ուրիշ այդպիսի գործընկեր չունենք, միայն Ռուսաստանն է, և կարծում եմ, որ այստեղ պետք է համբերատար սպասենք: Եթե գնացին բարդ պրոցեսներ, ապա սա կարող է բերել լուրջ հետևանքների ռեժիմի նկատմամբ»:
29-ամյա ֆրանսուհի Էրիկա Սիմոնն ապրում է Նյու Յորքում և հետաքրքրված է լուսանկարներով: Արդեն 5 տարի է՝ աղջիկն ինքն իրեն մերկ վիճակում լուսանկարում է քաղաքի փողոցներում իր՝ «Nue York» ծրագրի շրջանակներում: Աղջկա խոսքերով՝ այդպիսով ցանկանում է ցույց տալ, թե ինչ է հասկանում՝ «primary state of being» (բնական վիճակ) ասելով:
Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
«Կարծես այն պահն է, որ մեր հասարակությունն ինքն է փախչում Ազատության հրապարակից»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ մարտի 20-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 477.9 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.22%-ով կամ 1.07 դրամով։
Այսօր ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և տեսակցել ս.թ. մարտի 19-ին ՊԲ հյուսիսային ուղղղությամբ հակառակորդի հարձակումը հետ մղելու ժամանակ վիրավորված զինվորներին:
2014թ. դեկտեմբերի 7-ին «Շիրակ» օդանավակայանում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը հաղորդել է, որ նշված օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, հիշյալ օդանավակայանի սպասասրահում քաղաքացի Արթուր Ա.-ն կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, չենթարկվելով իր օրինական պահանջներին` տվել անհասցե հայհոյանքներ, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել կրծքավանդակին ու, օգտվելով քաղաքացիների բազմությունից, դիմել է փախուստի:
Գերչակի յուղը (Касторовое масло) մազերին, հոնքերին և թարթիչներին փարթամություն և աճ է հաղորդում: Գերչակը հարուստ է վիտամին E-ով, հանքանյութերով և ունի ուժեղ հակաբակտերիալ և հակասնկային հատկություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստան-Եվրոպական միություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 19-20-ը Երևանում կայացած Հայաստան-Եվրոպական միություն հանձնաժողովի 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Մարտի 21-22-ին, 23-ի գիշերվա առաջին կեսին, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 22-ին առանձին հատվածներում` զգալի:
Հարցին՝ արդարացի չէ՞ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա, Աշոտ Մանուչարյանը պատասխանեց՝ եթե մենք կարող ենք բացառել ինչ-որ մեկի կողմից զենքի վաճառումն Ադրբեջանին, ապա դա «հոյակապ» կլինի: Բայց քանի որ, ըստ նրա, դա հնարավոր չէ, ապա ինքն այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է նշանակում, որ՝ «ավելի լավ է մեզ սպանեն, ասենք, իսրայելական զենքով, և ոչ թե՝ ռուսական»:
«Այսօր մենք նորից Ազատության հրապարակում ենք, բայց կրկին ու նորից վատ նորություններով ծանրաբեռնված, նեղսրտած, որ սահմանում էլի տղերք ենք կորցրել»,- այսօր Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ ասաց կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը:
Ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի տներից մեկից գողություն են կատարում:
Չնայած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիմա գտնվում է ԱՄՆ-ում, բայց խոստման համաձայն՝ այսօր «Ժառանգություն» կուսակցության անդամներ Դավիթ Սանասարյանը, Զարուհի Փոստանջյանը և Արմեն Մարտիրոսյանը եկել էին Ազատության հրապարակում հրավիրված հավաք-ասուլիսին:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մարտի 19-ին, ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սննդի պահեստից ճաշարան տեղափոխվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված սնունդը:
Խոսքն առաջին հերթին գնում է բարձր տեխնոլոգիական արտադրանքի մասին, ինչպիսիք են լրտեսական ծրագրերն ու ուղղաթիռների դետալները:
Այս մասին հայտնել է Միացյալ թագավորության պաշտպանության նախարարությունը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան-Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1976 թ. ծնված Կարեն Ղ.-ին:
Այդ պլանների մասին երեկ երեկոյան Եվրոպական խորհրդի ընթրիքի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Ռազմինֆո» մասնագիտացված լրատվական կայքի համակարգող, ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ որևէ կապ չկա նախագահի հայտարարության և սահմանի լարված իրավիճակի միջև, որովհետև, ըստ նրա՝ սահմանում միջադեպերը պարբերաբար են տեղի ունենում՝ անկախ հայտարարություններից. «Նաև չեմ կարծում, որ ինչ-որ ձևով համաձայնեցված է ինչ-որ դժգոհ կողմերի հետ: Ցավոք, սահմանում անընդհատ միջադեպեր լինում են, տարին սկսվել է բավականին լարված, կարելի է ասել, որ վերջին տարին ամենաշատ կուրստներով սկսված տարին էր: Իսկ դժգոհությունը զենքի մատակարարումներից՝ բնական ու տրամաբանական է»:
Էրդողանն Ուկրաինա այցելելուց առաջ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել է Ուկրաինայի ճգնաժամի ու Ղրիմի թաթարների խնդիրների կարգավորման հարցը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին` ժամը 17:30-ի դրությամբ, Թալինում, Մարալիկում, Արթիկում, Գյումրիում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Սևանում, Դիլիջանում, Գավառում, Նոյեմբերյանում, Տավուշում, Եղեգնաձորում, Վայքում, Սիսիանում, Գորիսում, ինչպես նաև Վարդենյաց, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվար-փետրվարին զբաղեցված է եղել ինքնաթիռների ուղևորների նստատեղերի 74.6 տոկոսը, ինչը 1.2 տոկոսով ավելի պակաս է, քան՝ մեկ տարի առաջ:
«Նոր Զովք» սուպերմարկետների սեփականատիրոջ ձերբակալման վերաբերյալ մամուլում տարածված լուրերն ակնհայտ ապատեղեկատվություն են և վնասում են մեր երկրի օրինակելի բիզնեսներից մեկի բարի համբավն ու անունը:
Ի պատասխան իմ կողմից Վլադիմիր Պուտինին ուղղված պահանջին՝ անհապաղ փոխանցել Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին, ՌԴ դատախազությունից հայտնել են, որ Պերմյակովին ձերբակալել են ՌԴ իրավապահները և այդ իսկ պատճառով նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո: Սույն պատասխանից ակնհայտ է, որ խախտվել են Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև կնքված պայմանագրերը և Հայաստանի Հանրապետության օրենքները:
Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքացիների գրեթե 90 տոկոսը դեմ է հանդես գալի ֆեդերալացմանը: